Jump to content

Պլաուտիլա Նելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլաուտիլա Նելլին
Plautilla Nelli
Ծնվել է1524(1524)
ԾննդավայրՖլորենցիա
Վախճանվել է1588(1588)
Մահվան վայրՖլորենցիա
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարչուհի, religious sister և արվեստագետ
Թեմաներգեղանկարչություն
 Plautilla Nelli Վիքիպահեստում

Քույր Պլաուտիլա Նելլին (անգլ.՝ Plautilla Nelli, 1524[3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - 1588[1][2], Ֆլորենցիա, Իտալիա), ինքնուս միանձնուհի - նկարչուհի էր և Ֆլորենցիայի Վերածննդի դարաշրջանի առաջին կին նկարչուհին[4]։ Նա Ֆլորենցիայի Պիացցա Սան Մարկո քաղաքում գտնվող Դոմինիկյան Սիենայի Սբ. Կատարինե եկեղեցում միանձնուհի էր։ Նրա վրա խոր ազդեցություն էր գործել Սավոնարոլայի ուսմունքը և Ֆրա Բարտոլոմեոյի գեղանկարչությունը[4]։

Պուլիսենա Մարգերիտա Նելլին ծնվել է Ֆլորենցիա քաղաքում գտնվող Սան Ֆելիչե շրջանի հարուստ ընտանիքներից մեկում։ Նրա հայրը ՝ Պիերո դի Լուկա Նելլին, գործվածքների հաջողակ վաճառական էր, իսկ նրա նախնիները, ինչպես Մեդիչի տոհմը, ծագել էին Մուգելոյի տոսկանական դաշտավայրում[4]։ Ֆլորենցիայում, Սան Լորենցո շրջանում, Վիա դել Կանտո դե 'Նելլիում կա մի ժամանակակից փողոց, որն անվանակոչվել է իր ընտանիքի պատվին, իսկ Սան Լորենցոյի եկեղեցու մի հատված նրա ընտանեկան ծննդավայրն է[4]։

Նա միանձնուհի է դարձել տասնչորս տարեկան հասակում ՝ ստանալով Սուոր Պլաուտիլա անունը ՝ Սանտա Կատերինա դի Կաֆաջիոյի միաբանությունում; հետագայում նա երեք անգամ զբաղեցնում էր առաջնության ղեկավարի պաշտոնը։ Հաստատությունը ղեկավարում էին Սան Մարկոյի դոմինիկյան ֆրայաները ՝ Սավոնարոլայի գլխավորությամբ։ Այդ դարաշրջանում բոլոր կրթված աղջիկների մոտ կեսը տեղափոխվել են կուսանոցներ `օժիտի ծախսերից խուսափելու համար[5]։ Սավոնարոլայի քարոզները նպաստում էին կրոնավոր կանանց կողմից նվիրական նկարչությանը` ծուլությունից խուսափելու համար, ուստի կուսանոցը դարձավ միանձնուհի-նկարիչների կենտրոն[4]։ Նրա քույրը, նույնպես միանձնուհի ՝ Կոստանզան, (Սուոր Պետրոնիլան) գրել է Սավոնարոլայի կյանքը։

Նելլին շատ հովանավորների (այդ թվում ՝ կանանց) էր հավանում, աշխատում էր հիմնականում մեծ կտորներ և մանրանկարներ ստեղծելու ուղղությամբ։ XVI դարի արվեստի պատմաբան Ջորջո Վազարին գրել է. «Եվ ամբողջ Ֆլորենցիայի պարոնների տներում այնքան շատ նկարներ կան, որ անիմաստ կլինի փորձելը խոսել դրանցից յուրաքանչյուրի մասին»[6]։ Ֆրա Ստեֆանո Ռացին, XVI- դարի Դոմինիկյան Ֆրիարը, պատմաբան և Սավոնարոլիանոն (Սավոնարոլայի աշակերտ), Սանտա Կատերինայի երեք միանձնուհիների անվանակոչեց Պլաուտիլլա` Սուոր Պրուդենզա Կամբին, Սուոր Ագատա Տրաբալեսին, Սուոր Մարիա Ռուժիերին և երեք այլ աշակերտների ՝ որպես լրացում. Սուոր Վերոնիկային, Սուոր Դիոնիսիա Նիկոլինիին և նրա քույրը ՝ Սուոր Մարիա Անժելիկա Ռացիին։

Չնայած ինքնուս էր, նա արտատպել է մաներիստ նկարիչ Ագնոլո Բրոնցինոյի և Վերածննդի ժամանակաշրջանի ականավոր նկարիչ Անդրեա դել Սարտոյի ստեղծագործությունները։ Նրա ոգեշնչման հիմնական աղբյուրը Ֆրա Բորթոլոմեոյի աշխատանքների կրկնօրինակումից էր գալիս, ինչն էլ արտացոլում է դասականությունը` Սավոնարոլայի կողմից կիրառված գեղարվեստական տեսություններում։ Ֆրա Բարտոլոմեոն իր նկարները թողեց իր աշակերտ Ֆրա Պաոլինոյին, ով էլ իր հերթին թողեց դրանք Սանտա Կատերինա դա Սիենայի միաբանության[4] «նկարող մի միանձնուհի»[4]։ Նելլին իր նկարները ստորագրեց գրելով` իր անունը, ապա` «Աղոթիր նկարչուհու համար», հաստատելով իր դերը` չնայած սեռին[7] :

Նրա աշխատանքը տարբերվում էր իր վրա ազդեցություն գործած անձանց աշխատանքներից նրանով, որ նրա հերոսները զգացմունքային յուրահատուկ արտահայտություն ունեն[8] :Հեղինակ Ջեյն Ֆորտունը անդրադարձել է նրա «Ողբը՝ սրբերի հետ» նկարին[4] և նկարագրելով այն հետևյալ կերպ. «Քրիստոսի մահվան պատճառով տիրող վշտի մթնոլորտը, ինչը պատկերված է կարմիր աչքերի և կանանց տեսանելի արցունքների միջոցով»։ Նելլիի այդ նկարը, որն այժմ գտնվում է Ֆլորենցիայի Սան Մարկո թանգարանում, ոգեշնչել է մեկ այլ հեղինակի՝ Ջոնաթան Ք. Նելսոնին, որն էլ հեղինակել է «Վերածննդի դարաշրջանի Ֆլորենցիայի նկարչուհի-պրիորետան» աշխատությունը[9]։ Նելլիի աշխատությունների մեծ մասը լայնամասշտաբ է, ինչը ամենահազվադեպ հանդիպող նկարի տեսակն էր կնոջ համար այդ ժամանակաշրջանում</ref> Most of Nelli's works are large-scale, which was most uncommon for a woman to paint, in her era.[10] :

Նա այն սակավաթիվ նկարչուհիներից մեկն է, ում հիշատակում է Վազարին իր՝ «Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ» ստեղծագործության մեջ[11]։ Նրա աշխատանքները կրոնական ուղղվածության են` իր հերոսների դեմքին՝ վառ արտահայտված զգացմունքներով։ Նելլին բացարձակ չունի կրթություն և իր պատկերներում տղամարդիկ ունեն «կանացի հատկանիշներ», քանի որ իր կրոնական կոչումը իրեն թույլ չէր տալիս ուսումնասիրել մերկ տղամարդու մարմին[12]։

Ստեղծագործությունների ստեղծում, վերագտնում ու վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելլին հիմնականում ստեղծում էր նվիրական կտորներ, ինչպես օրինակ լայնամասշտաբ նկարներ, փայտե լունետներ, գրքերի նկարազարդումներ և գծանկարներ։ Նրա ստեղծագործություններից են՝ Ողբը՝ սրբերի հետ (Սան Մարկո թանգարանի մեծ սեղանատանը, վերականգնվել է 2006 թվականին), Սուրբ Կատարինեն ընդունում է Ստիգմատա և Սուրբ Դոմինիկն ընդունում է ողորմությունը, Վերջին ընթրիքը, որը գտնվում է Սան Սալվի թանգարանում, վերջիններս վերականգնվել են 2008 թվականին[13] : Նելլիիի Վշտահար Մադոննան, որը նույնպես գտնվում է Սան Սալվի թանգարանում, Ալեսանդրո Ալորիի նույնանման գործի կրկնօրինակն է[8] : Նրա Խաչելություն նկարը Ֆլորենցիայի մոտ գտնվող՝ Ցերտոզա դի Գալուզո մենաստանում է ցուցադրվել։ Վերջին ընթրիքը նկարը, որը գտնվում է Սուրբ Մարիա Նովելլա տաճարի փակ սեղանատանը, միակ աշխատանքն է, որ Նելլին ստորագրել է[8] : Նրա ինը աշխատանքները Ուֆֆիցիի տպագրության և գծագրերի բաժնում են վերականգնվել 2007 թվականին. դրանց մեջ են՝ Երիտասարդ կնոջ կիսանդրին, Երիտասարդի գլուխը և Ծնկած տղամարդը նկարները[12] : Հոգեգալուստը, որը գտնվում է Պերուջիայի Սան Դոմենիկո տաճարում, նրա մեկ այլ հանրահայտ ստեղծագործություն է, այդպիսին է նաև Ուֆֆիցիում պահպանված Սուրբ Ավետում և Սիենայի Սուրբ Կատարինե ստեղծագործությունները։

Վերջին ընթրիքը, 7x2 մետրանոց կտավ, պահպանվել է Սուրբ Մարիա Նովելլա, միակ աշխատանքն է, որ Նելլին ստորագրել է

Նելլիի 1560-ականներին արված Վերջին ընթրիք նկարի կրկնօրինակումը, առաջինն է, որ արվել է կնոջ կողմից։ Վերջին ընթրիք նկարի թեմայի նկարներով աշխարհում ամենահարուստը Ֆլորենցիան է։ Սա Նելլիի ամենանշանակալից աշխատանքն է՝ իր չափի և թեմայի պատճառով. այն յոթ մետրանոց կտավի վրա է արվել։ Վերջին ընթրիք նկարի վերականգնումը տևեց մոտ չորս տարի[14] : Ապա այն ցուցադրության դրվեց 2019[15] Հոկտեմբերին՝ Ֆլորենցիայի ուրբ Մարիա Նովելլայի թանգարանում՝ Ալեսանդրո Ալորիի նկարի հարևանությամբ նույն թեմայով և նույն դարում ստեղծված։

Իր ժամանակաշրջանի համար Նելլիի աշխատանքները համարվում էին համաձակ ստեղծագործություններ, քանի որ դրանց մեծ մասը մանրանկարչություն էր, տեքստիլ ստեղծագործություն կամ փոքր քանդակներ պատրաստված տերակոտայից կամ փայտից։ Ստեղծելով և իր հետքը թողնելով՝ Ֆլորենցիայի ամենասիրված հոգևոր թեմաներով, ահռելի քանակությամբ աշխատանքների վրա, Նելլին հաջողությամբ հայտնվեց իր տղամարդ գործընկերների շարքում, ինչպիսիք են՝ Լեոնարդո դա Վինչին, Անդրելա դել Սարտոն և Դոմենիկո Գիրլանդայոն։ Ողբը՝ սրբերի հետի վերջին վերականգնման աշխատանքների հետ կապված՝ ավելի շատ հետազոտություններ սկսվեցին Նելլիի կյանքի և արվեստի վերաբերյալ[9] :

Վավերագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողբը՝ սրբերի հետ նկարի վերականգնումը սրբերի հետ. Պլաուտիլա Նելլի. երեսունվեց րոպեանոց վավերագրական ֆիլմ է[8] Նելլիի կյանքի[12] և նրա ամենանշանակալի մասշտաբային նկարներից մեկի վերականգնման գործընթացի մասին։ Վավերագրական ֆիլմը, որն արտադրվել է 2007 թվականին Ֆլորենցիայի «Art Media Studio»- ի կողմից, մշակվել և ֆինանսավորվել է «The Advancing Women Artists Foundation»- ի հիմնադիր Ջեյն Ֆորտունի և Ֆլորենցիայի Կանացի արվեստի ազգային թանգարանի կոմիտեի կողմից[8] :

Այդ վավերագրական ֆիլմը ուսումնասիրում է նախանկարչական գծագրերը, որոնք առկա են մակերեսի տակ` օգտագործելով ռեֆլեկտոգրաֆիան[8] : Դրա օգնությամբ կարելի է վերականգնել նկարը՝ պաշտպանելով որդերից՝ թաքնծված փայտե տախտակի մեջ, և դարերի փոշուց ու կեղտից[8] : Վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսների թվում են թանգարանների ղեկավարներն ու արվեստի պահպանության մասնագետները, ինչպիսիք են` Սան Մարկոյի թանգարանի տնօրեն դոկտոր Մագնոլիա Սկուդյերին և նկարների վերականգնող Ֆլորենտին Ռոսելլա Լարին[8] : Նկարի վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2006 թվականի Հոկտեմբերին, իսկ ցուցադրումը՝ Ֆլորենցիայի Սան Մարկո թանգարանում, որտեղ այն ցուցադրված է սեղանատանը[16] : Իր եզրափակիչ խոսքում Սկուդիերին ասում է. «Այս վերականգնման շնորհիվ ոչ միայն ավելի հստակ կարող ենք տեսնել նկարի արտահայտչականությունը, այլև ավելի լավ կարող ենք պատկերացնել Պլաուտիլա Նելլիի կուսակրոն կյանքը և Ֆլորենցիայում անցկացրած ժամանակը[8][17] :

«PBS» հեռուստատեսային վավերագրական ֆիլմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմիի մրցանակակիր Անտեսանելի կանայք. Ֆլորենցիայի մոռացված նկարիչներ[18] PBS հեռուստատեսային վավերագրական ֆիլմը` (հունիս, 2013 թ.), հիմնված է դոկտոր Ջեյն Ֆորտունի համանուն գրքի վրա, ներկայացնում է մի հատված Սուոր Պլաուտիլա Նելլիի և Ողբը՝ սրբերի հետ նկարի վերականգնումը։ Հեռուստատեսային հատուկ ցուցադրության այս ֆիլմը լուսաբանում է կանանց` Ֆլորենցիայի թանգարաններում պահեստավորված հազարավոր աշխատանքները, հատուկ ընդգծելով քիչ հայտնի միանձնուհի-նկարչուհուն՝ որպես «Ֆլորենցիայի առաջին կին նկարիչ»[8] :

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hayum, Andrée (Fall 2015). «Gendered Perceptions of Florentine Last Supper Frescoes, c. 1350–1490». Renaissance Quarterly. 68 (3): 1000–1001. doi:10.1086/683878. JSTOR 10.1086/683878.
  1. 1,0 1,1 Pulisena Nelli
  2. 2,0 2,1 MutualArt.com — 2008.
  3. RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Fortune, Jane (2010). «3». Invisible Women: Forgotten Artists of Florence (English and Italian) (2. ed.). [Florence, Italy]: The Florentine Press. ISBN 9788890243455.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Moorhead, Joanna (2019 թ․ հոկտեմբերի 19). «Restored to glory: How a 16th-century nun regained her place in art history». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. Vasari, Giorgio. Lives of Painters, Sculptors and Architects (Vol. 1 ed.). New York: Everyman's Library.
  7. https://www.theguardian.com/artanddesign/2019/oct/19/renaissance-nun-regains-place-in-art-history-the-last-supper, Restored to glory: How a 16th-century nun regained her place in art history Confined to a monastery by her parents, Plautilla Nelli became one of the Renaissance's few female artists. Her forgotten masterpiece, The Last Supper, has now been resurrected
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 The Restoration of the Lamentation with Saints: Plautilla Nelli (Florence 1523-1588), Italy: Art Media Studio, 2007
  9. 9,0 9,1 Dabbs, Julia K. (Fall 2010). «Plautilla Nelli (1524—1588): The Painter-Prioress of Renaissance Florence by Jonathan K. Nelson». Early Modern Women. 5: 303–306. JSTOR 23541533.
  10. Falcone, L., Fortune, J. (2012). Art by Women in Florence: A Guide through Five Hundred Years. Florence, italy: The Florentine Press. էջ 8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Vasari, Giorgio (2006). The Lives of the Most Excellent Painters, Sculptors, and Architects (Pbk ed.). New York: Modern Library. ISBN 978-0-375-76036-5.
  12. 12,0 12,1 12,2 Fortune, Jane; Linda Falcone (2010). «3: Pray for the Paintress [Suor Plautilla Nelli]». Invisible Women. Forgotten Artists of Florence (English and Italian) (2. ed.). Florence, Italy: The Florentine Press. ISBN 978-88-902434-5-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Lari, R. "The Restoration," in Cristina Acidini, etc., Orate Pro Pictora: Pray for the Paintress. Florence, Italy: The Florentine Press. էջ 6.
  14. Hayum, Andrée (2006 թ․ հունիս). «A Renaissance Audience Considered: The Nuns at S. Apollonia and Castagno's "Last Supper"». The Art Bulletin. 88 (2): 243–266. doi:10.1080/00043079.2006.10786289. JSTOR 25067244. S2CID 191461137.
  15. «After 450 Years in Storage, a Female Renaissance Master's 'Last Supper' Is Finally Unveiled in Florence». artnet News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  16. Fortune, Jane (2006 թ․ հոկտեմբերի 19). «Orate pro pictoria - Pray for the painter». The Florentine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  17. Scudieri, Magnolia. «Director of the San Marco Museum in Florence, Italy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  18. «Invisible Women wins the Emmy». 2013 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլաուտիլա Նելլի» հոդվածին։